Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պատրանք է, և ինչ-որ մեկը պետք է բացատրի դա Էրդողանին

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պատրանք է, և ինչ-որ մեկը պետք է բացատրի դա Էրդողանին
03.04.2018 | 23:43

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը պատրանք է, և ինչ-որ մեկը պետք է բացատրի դա Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Փիրին չի հասկանում, թե ինչու մինչ օրս Թուրքիա-ԵՄ բանակցությունները չեն դադարեցվել:

«Մինչև ե՞րբ ենք մենք այս պայմաններում շարունակելու պատրանքը, թե Թուրքիան կարող է մի օր դառնալ ԵՄ անդամ»,- ասել է Փիրին BBC-ին: Ըստ նրա՝ Թուրքիայում ժողովրդավարության նորմերի խախտումները չի կարելի անտեսել: Փիրին հիշեցրել է Թուրքիայի բանտերում գտնվող քաղաքական գործիչների ու լրագրողների մասին, շեշտել, որ մյուս տարի նախագահ Էրդողանի լիազորություններն ավելի կընդլայնվեն: «Նայեք այսօրվա իրավիճակին: Իմ 10 գործընկերները բանտերում են: Թուրքիան լրագրողներին ամենաշատը բանտարկած երկիրն է: Հեղաշրջման փորձից հետո գործազուրկ է դարձել 150 000 մարդ, 50 000-ը կալանավորվել է: Երկու շաբաթ առաջ Էրդողանի ընկերոջ կողմից գնվեց միակ անկախ մեդիաընկերությունը»,- ասել է Փիրին:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ